?

Log in

No account? Create an account

ներիր, վիրտուալ,
mari_arzan
ռեալն ընձի կլանել ա :)



Շնորհավոր լինեն գալիք տոները :)

ընկալման զտիչ
mari_arzan
Ամիրամ Գրիգորովի մասին ժամանակին ասել եմ սա:

Հուսով եմ, չի փոխվի:

«Շանհայ» քառյակը
mari_arzan
ԶԻԼ էր այսօր Ֆիլարմոնիայում. հնչում են մաքուր սկզբից մինչև վերջ առանց նույնիսկ ակնթարթային բացառության, յուրաքանչյուր հնչյունը մշակած է և գոյանում է ճիշտ իր տեղում, իր երանգով, արտահայտման էքսպրեսիան* հզորացվում է կատարման հստակությամբ և ոչ՝ խանգարում դրան: Մասնավորապես, կատարել են Շուբերտից սա. մաս 1, մաս 2, մասեր 3 և 4: Իհարկե, յութուբը պարտեր չէ, բայց դե :)
* նույնաբանություն է, բայց չեմ ուղղի, հռչված եմ :)

Երեկվա «Վիվա Վերդի 200» գալան վատը չէր, չնայած մի քանի հոգի անհասկանալի պատճառներով են հայտնվել բեմում :) Վերդիին լացացրեցին, բայց ծափահարություններ ստացան :)
Իսկական երգիչներից հատկապես նշեմ Հրաչուհի Բասենցին և Արնոլդ Քոչարյանին: Բռա'վի:

Եգիպտոսի տիրապետության տակ
mari_arzan
դեռ չէր հասել 1988-ը...


համեմատելու հավես ունեցողների համար
mari_arzan
հատված Ռոսինիի «Մոխրոտից» (տեղերով փոխված իշխանի տղան ու նրա ծառան և Մոխրոտի երկու քույրերը)

ա. տեատրո ալլա Սկալա (Ռոսինի որպես այդպիսին)

բ. ֆինական ազգային օպերա (ֆինացի տաքարյուն տղեքով)

ախր, որ ուզես էլ, դժվար էդ էֆեկտի հասնես :))) ինչքան էլ հեռու եմ «operatic art» կոչեցյալից, «ռյակցյաս» անզուսպ էր :))) հըլը դրանց լեգատոաձև ստակատոները :))) արագացնելու փոխարեն դանդաղեցնելը :))) հարգանքիս հավաստիքը նվագախմբին, որ հետևներից հասցնում էր :)))

կայֆի համար ավելացնեմ ֆրանսիացիներինը :)))

Հ.Գ. Պարզվում է, Ա.Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում կատակերգություն մը չկա: Վույ մե:
Էն չի, էլի, որ ամբողջ Կոնսերվատորիայում մի հոգի Ֆիգարո չունենք, կամ էլ Casta Diva կատարել ունակ ենք, իսկ Una voce poco fa` ոչ: Հաստատ հնարավոր է:

ի միջի այլոց
mari_arzan
տպավորություն Ա

Մեր տանը կահույքի վարպետներ էին աշխատում մի քանի օր առաջ: Ազնիվ գործ են արել. միջին որակի, բայց ամուր: Ասածս ինչ է. Երևանի փոքր կենտրոնում պտտվող անձինք հեչ սխալ չեն անի, որ հայ արհեստավորի արժանապատվությունից ու ինքնաբավությունից որոշեն ունենալ: Ոչ մի րոպե իզուր չեն կորցրել, ոչ մի նյութ նպատակից դուրս չեն օգտագործել, մի կտոր հաց կշտանալուց վեր չեն վերցրել, պայմանավորված գումարից էլ ավել չեն ուզել: Մի պահ էլ զգացի, որ խոհանոցում ավելի մեծ աղմուկով եմ շարժվում, քան նրանք՝ կահույք նորոգում :) «Գործը շատ է, կհասցնե՞ք մեկ օրում» - «Քուր ջան, բրիգադը աշխատում ա, ոնց թե, կհասցնենք»: Պատվերը քաղաքի որ ծայրում լինի, առավոտյան իննից սկսում են, շաբաթ, կիրակի չունեն:

տպավորություն Բ

ես, ով նյարդային համակարգը հանգստացնելու համար Ռամշտայն եմ լսում (ցավազրկող), տրամադրությունը բարձրացնելու համար էլ՝ հայ ժողովրդական երաժշտություն ու Կոմիտաս (սրբող), էս վերջերս պոկ չեմ գալիս տարատեսակ Ռոսինի-, Բելինի-, Պուչինի-, Պերգոլեզի-, Վիվալդի-, Սկարլատիներից, ինքս ինձանից զարմանալով, սակայն ավելի պինդ կպնելով :) ու կարծես թե հասկացա, ինչումն է բանը. կատարողները ոչ թե պարզապես հնչեցնում են երաժշտական երկեր, այլ՝ էդպես շնչում :) ոչ բոլորը և ոչ ամենահայտնիները, այլ՝ լավագույնները :) Պաոլո Մոնտարսոլոյի կամ Չեչիլիա Բարտոլիի պես. եթե էկրանի աստղերի իրականությունն ընդունելու համար (որ պատկեր չէ միայն, այլ՝ մարդ մը) անհրաժեշտություն ես զգում նրանց դիպչելու, ապա նրանք իրենց կատարումով քեզ էն գլխից դիպչել են :) ու ցույց տվել իրենց ոչ միայն իրական, այլև մերոնքական լինելը :) ես իմ, մի օր կկշտանամ, երևի, բայց իրենց շունչն ինձ համար դեռևս ջերմացնող է :)

շարժուձևն ու նիստուկացը
mari_arzan
ապ ջան, սրանք ազիկների պես տրամ բարձրացնող են, հա :)

այ բրյուսելագլուխներ, ինքներդ քիչ մը գործ արեք, է'լի

հըմի որ ասեմ, կասեն. «ասում ա»

էդ, ուրեմն, ձեզի չի բավարարում, որ մենք ձեր քաղաքակրթության սկիզբն ու հիմքն ենք, ձեզի վիդիշ լի պետք ա, որ մի հատ էլ մոսկվեքի հետ ձեր համադրելիությունն ապահովենք

բա էղա՞վ, ախպեր արա

մինչև հիմա անտիկ աշխարհի բեկորների հաշվին եք որոշ իմաստ կրում, գոնե ամաչեք, ձեր մեջ ահ ու սարսափ ներշնչող հարևանների հետ թուղթ ու գրերն ինքներդ ձևակերպեք...

այ, հետաքրքիր է
mari_arzan
Չեչիլիա Բարտոլին՝ Մարիա Մալիբրանի (XIXդ.), և Ջոյս Դիդոնատոն՝ Իզաբելա Կոլբրանի (XVIII-XIXդդ.) ի հիշատակ խտասկավառակներ ձայնագրելիս պայմանավորվել են, ով ում է ընտրելու, թե պատահաբար ստացվեց :)


Joyce Di Donato - Bel Raggio Lusinghier (Score Animation)
mari_arzan


an excerpt of the YouTube description:
One of Rossini's most famous arias, from the last role that Rossini wrote for the great Isabella Colbran (Semiramide) that by then had been losing her powers. The range is limited, less than 2 octaves (C#4-A5) when usually he would compose things spanning 2 and a half octaves for her voice, but the intricacy of the coloratura still demands the best of singers.

արդի կոմսոմոլ
mari_arzan
Սիրում եմ քայլել աննկատ անցուդարձով, հանգիստ փողոցներով. հատկապես աշխատանքից հետո, մտորելով, մտքերս դասավորելով:

Հանդարտ միջավայր սիրում են նաև զույգերով որսի ելած աղանդավորները. առավել հավանական է միայնակ անցորդի հետ մտերմիկ զրույցի մեջ մտնելը:

Ինձ մոտենում են երկու հոգի. սանրվածքները` կոկ, զգեստները` երկար, վարքը` գենդերային առումով չեզոք, բերանները` խոսքով լի: Գցեցի-բռնեցի... լավ, փորձեմ շփվել:

«կներեք» - «այո» - «ձեզ կարելի՞ է մի հարց տալ» - «լսում եմ ձեզ» - «ի՞նչ եք կարծում, եթե ոստիկանների թիվը շատացնեն, հանցագործություները կպակասե՞ն»

- Դուք է՞լ եք Եհովայի վկա:

Մնացի մի տաս վայրկյան, տեսա` արձագանք չկա, թարթել նույնիսկ չկա, գնացի:

Չլուսաբանեցի...